Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հեռահար բժշկությունը Հայաստանում նոր թափ է առել. ըստ մասնագետների` հնարավորություններն ու սպասելիքները

Հեռահար բժշկությունը Հայաստանում նոր թափ է առել. ըստ մասնագետների` հնարավորություններն ու սպասելիքները

Հայաստանի գիտաբժշկական գրադարանը, «Ռոստելեկոմ Հայաստան»-ի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ սկսել է «Հեռահար բժշկություն» ծրագրի իրականացումը, որի օգնությամբ հայ բժիշկները հնարավորություն կստանան ծանոթանալու տարբեր հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդներին։


Ս.թ. մայիսի 27-ին Հայաստանի գիտաբժշկական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ «Հեռահար բժշկություն» նախագծի ներկայացմանը և մեկնարկին նվիրված միջոցառում: Նախագծի հանդիսավոր բացմանը ներկա էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ-մասնաճյուղի գործադիր տնօրեն Խորեն Բանդազյանը, նույն կառույցի տնօրեն Իրինա Լազարյանը, «Հեռահար բժշկություն» նախագծի համահեղինակներ Գևորգ Յաղջյանը, Մկրտիչ Ավագյանը, գիտաբժշկական գրադարանի տնօրեն Անահիտ Շիրինյանը, «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

վ«Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Հ.Ֆարամազյանը լրագրողներին հայտնեց, որ գիտաբժշկական գրադարանից և «Հայաստան» համահայկական հիմնադրամից, որը Հայաստանի և ԼՂՀ-ի տարբեր մարզերում հեռահար բժշկության ծրագիր է իրականացնում, ստանալով Հայաստանի մարզերի համար վեբ-կոնֆերանսներ իրականացնելու համար տեխնիկական աջակցություն ցուցաբերելու առաջարկ, իրենք անմիջապես ընդունեցին այն` հաշվի առնելով, որ ունեն Հայաստանի գրեթե ողջ տարածքը ծածկող ենթակառուցվածք: Նա նաև նշեց, որ  իրենց ընկերությունը Հայաստանում առաջինն է, որը հնարավորություն ունի մասնագիտական մակարդակով վեբ-կոնֆերանսներ անցկացնել Հայաստանի և արտերկրի միջև։ Ըստ ընկերության տնօրենի իրենք մտադիր են հիմնադրամի հետ քննարկելուց հետո Հայաստանի մարզերում ընդլայնել ծրագիրը` ներգրավելով նորանոր բժշկական հաստատություններ։ «Միանշանակ մենք կփորձենք մեր հնարավորությունների չափով օգնել և անհատույց կերպով մասնակցել այս սոցիալական ծրագրին»,–ավելացրեց Հ.Ֆարամազյանը:

 

Բացման խոսքով հանդես եկավ և ծրագրի մեկնարկի առթիվ մասնակիցներին շնորհավորեց Խ.Բանդազյանը։


Հանրապետական գիտաբժշկական գրադարանի տնօրեն Աննա ՇիրինյանՈղջունելով ներկաներին` Հանրապետական գիտաբժշկական գրադարանի տնօրեն Աննա Շիրինյանը նշեց, որ այս իրադարձությունը գրադարանում հյուրընկալելը մեծ պատիվ է, քանզի գործի կարևորությունը լայն զանգվածներին է վերաբերում:


Լրագրողների հետ զրույցում Աննա Շիրինյանն ասաց.


«Գրադարանի գործառույթների մեջ, բացի գրադարանային տեղեկատվական ծառայություններ մատուցելուց, ուշադրության կենտրոնում են նաև կրթական ծրագրերը: Գրադարանն ընդգրկված է հեռահար ուսուցման այս ծրագրի մեջ որպես գործընկեր, որը ներկայացված է և իրագործվում է Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից: Միջոցառումն իրականացվում է գրադարանի կոնֆերանսների դահլիճում, իսկ գործընկեր Ռոստելեկոմն ապահովում է տեխնիկական մասը: Ցանկանում եմ, որ նման ծրագրերը շարունակական լինեն, քանի որ շատ անհրաժեշտ են մեր մարզային բժշկության զարգացման համար»:

 

Միջոցառման ավարտին «Ռոստելեկոմի»` վեբ-կոնֆերանսների համար նախատեսված «Տեսազանգ» նոր ծառայության միջոցով, որը հնարավորություն է տալիս վեբ-կոնֆերանս կազմակերպել ներգրավելով մինչև 50 մասնակից, կապ հաստատվեց Կապանի բժշկական կենտրոնի հետ և անցկացվեց ծրագրի շրջանակներում առաջին վեբ-կոնֆերանսը: Այն նվիրված էր ուղեղի կաթվածի բուժման ժամանակակից մեթոդներին:


Երևան-Կապան օնլայն դասախոսությունը կարդում էր  Հայաստանի գլխավոր նյարդավիրաբույժ, բ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը, ով մեզ հետ զրույցում իր տեսակետը հայտնեց ծրագրի և նրա հնարավորությունների մասին:


Մխ. Հերացու անվ. Երևանի պետական համալսարանի «Հերացի» համալսարանական կլինիկայի Նյարդավիրաբուժության կլինիկայի ղեկավար բ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն ՖանարջյանՊարոն Ֆանարջյան, ինչքանո՞վ են կարևոր նման հեռարձակումներն ու դասախոսությունները: Ի՞նչ հնարավորություն է տալիս հեռահար բժշկությունը:


– Դեռևս 2007թ., երբ մենք հասկացանք, որ գլխուղեղի անոթային հիվանդությունների բուժումն իսկական պատուհաս է դարձել մեր բժշկության համար, սկսեցինք փնտրել խնդրի լուծման ուղիներ: Հիվանդների մեծ մասը բուժման նպատակով ստիպված էր լինում մեկնել արտերկիր: Մենք հասկացանք, որ փորձի փոխանակման, կատարելագործման և վերապատրաստման նոր ճանապարհներ պետք է գտնենք: Բժշկական ցանկացած ուղղության զարգացման հիմքում բժշկական շարունակական կրթությունն է, որն ունի համապատասխան բաղադրիչներ: Բժշկության մեջ շատ տարածված է «second opinion» հասացությունը, որը ենթադրում է մեկ ուրիշի հայացք, մեկ ուրիշի տեսակետ: Անձամբ ես օրվա ընթացքում մի քանի անգամ իմ գործընկերների մասնագիտական կարծիքի կարիքն եմ ունենում: Հեռուստաբժշկությունը, որը հնարավորթություն կտա կապ հաստատել ցանկացած մարզի հետ, կկոտրի նաև մարզ-քաղաք տարանջատումը, կնպաստի բժշկության վերջին նորամուծությունները հասցնելու մարզային բժիշկներին և մասնագիտական կարծիքների միմյանց հետ փոխանակմանը:


Պարոն Ֆանարջյան, բավակա՞ն է միայն գիտելիքը` ապահովելու որակյալ բուժօգնություն:


– Այս ձեռնարկումը դեռ առաջին քայլերն են, պետք է սպասել հերթականությանը: Ամենակարևորը մասնագետի պատրաստվածությունն է: Եթե անգամ միլիոնավոր դոլարների տեխնիկա ունենանք, առանց պատրաստված մասնագետի դրանք երբեք արդյունավետ չեն լինի: Մեր մոտեցումը հետևյալն է. կադրերի երիտասարդացում, բարձր տեխնոլոգիաների կիրառում և քիչ ինվազիվ եղանակների կիրառում: Այս երեք բաղադրիչներն իրար միացնելու համար ժամանակ է պետք:


«ՀայԲրիջ Տելեհելթ» ծրագրի ղեկավար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նյույորքյան գրասենյակի տնօրենների խորհրդի անդամ Գևորգ ՅաղջյանՀեռահար ուսուցման հայաստանյան հեռանկարների մասին զրուցեցինք «Հայ Բրիջ Տելեհելթ» ծրագրի ղեկավար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նյույորքյան գրասենյակի տնօրենների խորհրդի անդամ  Գևորգ Յաղջյանի հետ:


Մանրամասնեք, խնդրե՛մ, ծրագրի ստեղծման պատմության մասին:


– Ծրագիրը գործարկվել է 2004 թվականից: 2007 թվականից այն արդեն հիանալի կիրառվում էր Արցախում: Հայաստան հիմնադրամը գործիքներ էր նվիրաբերել Արցախի հիվանդանոցին, որոնք պետք է ծառայեին հեռանկարային բժշկության կայացմանը: Շարունակական բժշկական կրթությունը բժշկական ընդհանուր կրթության կարևոր մասն է կազմում: Հայաստանն այնքան էլ միտված չէր կիրառելու այս հեռահար բժշկության հնարավորությունը: 2007-ին մենք փորձ ունեցանք՝ իրականացնելով նմանատիպ հեռուստակոնֆերանսներ: Մենք եկանք այն եզրակացության, որ համակարգը պետք է գործի, միայն թե անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Համակարգը պետք է լինի ինտերակտիվ, պետք է թույլ տա օգտագործել սլայդեր, խորհրդատվությունների, հարցուպատասխանի հնարավորություններ, թույլ տա նաև դասախոսությունն անցկացնել՝ տանը նստած: Մենք կազմակերպում ենք նաև օնլայն ախտորոշիչ սեսիաներ, խորհրդատվություններ: Սա օնլայն, անհատական կրթության ճանապարհն է: 

 

Հեռահար բժշկությունը Հայաստանում նոր թափ է առել. ըստ մասնագետների` հնարավորություններն ու սպասելիքները Հեռահար բժշկությունը Հայաստանում նոր թափ է առել. ըստ մասնագետների` հնարավորություններն ու սպասելիքները Հեռահար բժշկությունը Հայաստանում նոր թափ է առել. ըստ մասնագետների` հնարավորություններն ու սպասելիքները


Պարոն Յաղջյան, ի՞նչ է ենթադրում հեռահար բժշկությունը:


– Այս նոր համակարգը հնարավորություն է տալիս անցկացնելու հեռահար ուսուցում: Շատ հաճախ մեր մարզերի բժիշկները չեն կարողանում մասնակցել մայրաքաղաքում տեղի ունեցող կոֆերանսներին, սեմինարներին, քանի որ իրենց կատարած աշխատանքով շրջանում անփոխարինելի են, որպեսցի թույլ տան կտրվել նրանից: Բացի այդ, նրանց մասնակցությունը պահանջում է նաև միջոցներ և ժամանակ: Խնայելով բժշկի ժամանակը, քաջ գիտակցելով փորձի փոխանակման անհրաժեշտությունը հատկապես մարզային բժշկի գործունեության ասպարեզում, մենք ձեռնամուխ եղանք իրականացնելու տեսազանգերի շարք, որն ուղղված է մարզային բժշկի շարունակական կրթությանը իր իսկ աշխատավայրում, տանը կամ ցանկացած մեկ այլ վայրում:

 

Հեռահար բժշկությունը Հայաստանում նոր թափ է առել. ըստ մասնագետների` հնարավորություններն ու սպասելիքները Հեռահար բժշկությունը Հայաստանում նոր թափ է առել. ըստ մասնագետների` հնարավորություններն ու սպասելիքները Հեռահար բժշկությունը Հայաստանում նոր թափ է առել. ըստ մասնագետների` հնարավորություններն ու սպասելիքները  


Իսկ տեխնիկական հագեցվածության խնդիրը չի՞ խոչընդոտում գիտելիքի կիրառմանը:


– Այսօրվա գիտելիքը, որ Կապանի մասնագետներին հաղորդեց պրոֆեսոր Ֆանարջյանը, այն մասին էր, թե ինչպես արդյունավետ կարելի է կազմակերպել ինսուլտի հետագա բուժումը, եթե առաջին 4 ժամերի ընթացքում ճիշտ դեղորայք ներարկվի: Ինչպես տեսնում եք, խնդիրն այստեղ ոչ թե գործիքներն են, այլ՝ գիտելիքը:


Ի՞նչ արդյունքներ եք ակնկալում:


– Արդյունքների ստուգումը ծրագրի կարևոր բաղադրիչն է: Դասախոսությունից առաջ և հետո մասնակիցները լրացնելու են մասնագիտական հարցերից բաղկացած թեստը: Երկու թեստերը կհամեմատվեն և մենք կհասկանանք, թե որքանո՞վ էր մասնագետների համար դասախոսությունն օգտակար: 

 

Հեռահար բժշկությունը Հայաստանում նոր թափ է առել. ըստ մասնագետների` հնարավորություններն ու սպասելիքները Հեռահար բժշկությունը Հայաստանում նոր թափ է առել. ըստ մասնագետների` հնարավորություններն ու սպասելիքները Հեռահար բժշկությունը Հայաստանում նոր թափ է առել. ըստ մասնագետների` հնարավորություններն ու սպասելիքները


Ի՞նչ պարբերականությամբ են կազմակերպվելու տեսակապերը և բժշկական ո՞ր ուղղություններն են ձեր ուշադրության կենտրոնում:


– Նախնական շրջանի համար նախատեսել ենք ամսական 2 անգամ: Քանի որ մեր երկրում մահացությունների թվի առյուծի բաժինը` 49%-ը, ընկնում է սրտանոթային հիվանդություններին, մենք կփորձենք այս ոլորտում ներկայացնել բժշկական նորագույն մոտեցումները, հնարավոր խնդիրների ելքերը: Մենք ամեն օր պետք է 10 գիտական պարերական կարդանք, որպեսզի կարողանանք հետևել բժշկության զարգացմանը: Բնական է, որ պրակտիկ բժիշկների մեծամասնությունը չունի այդ ժամանակը, իսկ այս ծրագիրը միտված է լրացնելու այդ բացը: Ընդ որում, ոչ թե հոդվածներ են ընթերցվելու, այլ դասախոսություններ, որոնք կտան նաև հարցուպատասխանի հնարավորություն:


Ովքե՞ր կստանձնեն օնլայն դասախոսի ամբիոնը:


– Ո՛չ միայն մեր ճանաչված մասնագետներն են անցկացնելու դասախոսությունները, այլև փորձելու ենք ներգրավել Ռուսաստանի, ԱՄՆ-ի անվանի բժիշկներին: 2015թ. հուլիսի 2-4-ը սպասվելիք համահայկական բժիշկների կոնֆերանսին մենք փորձելու ենք այս մեթոդով կոնֆերանսի շրջանակում շրջանառվող գիտելիքները փոխանցել շրջաններում աշխատող մասնագետներին: Համաշխարհային բանկի միջոցներով առողջապահության նախարարությունը վերանորոգել է մեծ քանակությամբ հիվանդանոցներ, որոնք ունեն համապատասխան պայմաններ հեռուստաբժշկության զարգացման համար:

 

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գևորգ Զուռնաչյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ